▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիրները կարող են լուծվել, ու Ռուսաստանը կդառնա Թուրքիայի ամենալավ բարեկամներից մեկը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Վերջին ժամանակաշրջանում մեր հանրության մոտ ակտիվացել է թուրքական թեման, ու բոլորը համակարծիք են, որ Թուրքիան կփլուզվի: Սակայն բոլորը Թուրքիայի փլուզումը կապում են ռուս-թուրքական հակամարտության հետ, ինչը ես սխալ եմ համարում: Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի ոչ մի խորքային հարց: Ներկայիս հարցերն ու խնդիրները կարող են լուծվել ժամերի ընթացքում, ու Ռուսաստանը դառնա Թուրքիայի ամենալավ բարեկամներից մեկը:

Մենք միշտ բաց ենք թողնում ամենակարևոր գործոնը, միշտ հիմնվում ենք նրա վրա, ինչը շատ ենք ցանկանում, որ լինի: Թուրքիան չի փլուզվի, այն կմասնատվի... Եթե սեպտեմբերին ես կանխորոշում էի միայն քրդական ինքնավարությունների ի հայտ գալը, ապա այսօր ուրվագծվում է նաև կրոնական գործոնը: Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի և Միջերկրական ծովի տարածաշրջանի բնկաչությունը կրոնական առճակատումների մեջ են: Չեմ բացառում, որ թուրքաքան ցեղերը մասնատվեն՝ ելնելով իրենց կրոնական ուղղվածությունից, բայց սա դեռ հում է, պրոցեսը նոր է սկսվել...

Այս ամենի մեջ, սակայն, մեկ հարցի շուրջ ունեմ մտավախություն: Մեզ սահմանակից հատվածներում կրկին աշխուժացել են ազերիները, կրկին այստեղ գործում են հարկային ու վարկային արտոնություններ ազերիների համար: Ազերիների մուտքն այստեղ նորություն չէ, բայց զանգվածային մուտքն արդեն մտահոգող է: Թուրքիան փորձ է անում մեկ կրակոցով երկու հարց լուծել՝ քրդերի գործոնը չեզոքացնել և հայերի հարցը փակել:

Կիլիկիա Հայաստան

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին