Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սեպտեմբերի 20-ի կարգադրությամբ, Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Հայաստանի նորաձեւության եւ հագուստի պալատ» ՀԿ-ին՝ «Երեւանի նորաձեւության շաբաթ» ամենամյա միջոցառմանը հատկացվել է 42 միլիոն դրամ՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այս մասին կարգադրությունը ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Խնդրեմ, սիրելի երևանցիներ՝ 42 միլիոն դրամ բիզիմդիր..․»։