▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդրում եմ՝ ԱԺ-ում թող լինի նախկին բռնապետությունը, երբ ոչ ոք մեր գլխին չէր տալիս...»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում քննարկում՝ հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ:

http://asekose.am/filemanager/uploads/aj.jpg

«Խնդրում եմ՝ վերադարձրե՛ք մեզ նախկին «բռնապետական» կարգերը. ԱԺ-ում թող լինի նախկին «բռնապետությունը», երբ մենք ազատ շրջում էինք ՀՀԿ, ԲՀԿ խմբակցությունների տարածքում, երբ ոչ ոք մեր գլխին չէր տալիս, ոչ մի սահմանապահ զորք չէր կանգնում զենքը ձեռքին կամ առանց զենքի ու ասում՝ չես կարող սա անել»,- հայտարարեց լրագրող Վահե Մակարյանը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե լրագրողներն էթիկա են խախտում, Մակարյանն ասաց. «Իսկ գուցե իշխանական պատգամավորնե՞րն են էթիկա խախտում: Որևէ մեկի մտքով չի անցե՞լ՝ իշխանական պատգամավորը, երբ լրագրողին գնահատական է տալիս՝ ձեր տերերը, ձեր չգիտեմ ինչերը, դա էթիկայի խախտում չէ՞... Եթե նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո հարցնում ենք՝ ինչո՞ւ եք հանձնել Արցախը, ու պատգամավորը շրջվում, մեզ ասում է՝ Արցախը դո՛ւ ես հանձնել, կներեք, էթիկան ինքն է խախտում, ոչ թե մենք: Իրենք Արցախը հանձնեն, էթիկան մենք խախտե՞նք, տենց ո՞նց ա լինում...»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին