▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսեք, եթե այլ տեղեր ձեզ հարթակ չեն տալիս, այստեղ արտահայտվեք. Տարոն Մարգարյանը`«Երկիր Ծիրանի»-ին

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի ապրիլի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում 2017-ի դեկտեմբերի 26-ի «Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։

Երևանի ավագանու նիստը «Ելք» դաշինքը բոյկոտել է և նիստին չի մասնակցում։ «Երկիր Ծիրանիի» անդամների ելույթները հիմնականում երկրում ստեղծված իրավիճակի մասին են։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը  երբեմն զգուշացնում էր նրանց կարճ խոսել, բայց քիչ հետո ասաց. «Խոսեք, եթե այլ տեղեր ձեզ հարթակ չեն տալիս, օգտվեք ձեր իրավունքից, այստեղ արտահայտվեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին