Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման է ենթարկել ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի ուշ, Խոսրով Հարությունյանի փաստաբանը պարզաբանել է, որ «Հավաքի ժամանակ մի մարդ սադրել է, Հարությունյանն էլ հանդարտեցրել է». Խոսրով Հարությունյանն ազատ է արձակվել։


