▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Աստված չանի մահանամ, պիտի բոլորո՞վ մահանանք, իրար պետք է ամոթանք տանք, ասենք՝ էս ի՞նչ ենք անում

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ

Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս

Օրական 500-ը դարձնենք օրական 5․ Փաշինյանը նոր գրառում է կատարել

Ո՞ւմ օգտին է ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը

Ոստիկանները լրագրող Լուսինե Խաչատրյանին անչափահաս երեխայի հետ վտարել են բնակարանից

Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան

Սևանի քաղաքապետի կողմից ներդրումները խոչընդոտելու մասին. Ձեռնարկատերը դիմում է վարչապետին

Փաշինյանը հրապարակում է օգտատերերի ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը

Պարետի որոշումը կորոնավիրուսի՝ ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների մասին

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ

Իսկ թե քանի տատիկ եւ պապիկ կմահանա միջոցառման արդյունքում, կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա. . .

Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Շատ տհաճ ընթացք ունի բուժումը․ Աննա Հակոբյան

Իմ եւ իմ ընտանիքի անդամների զգացողությունը լավ է, որեւէ շոշափելի, վառ արտահայտված ախտանիշ չկա. Փաշինյան

Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ. . .

Ընկերներդ լսու՞մ են քեզ, որ ձեռնոց հագնեն,դիմակ դնեն,ուզում եմ պարտադրես․Նախագահը՝ մրցույթի հաղթողին

Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. մենք ունենք 2-3 օր

Զարհուրելի բան է տեղի ունեցել. Արման Բաբաջանյան

Եթե ընտանիքի մի հատվածը պիտի դուբինկաներով առողջություն պարտադրի մյուսին՝մեզ համար հոգեբանական շեմ է

Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան

Հրապարակվել են կորոնավիրուսից մահացածների անունները, մասնագետը անձնական տվյալների. . .

Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք

Հրաչյա Հակոբյանի թեստի պատասխանը հայտնի է

Եթե հոգեբանական պրոբլեմներ ունեցող պատգամավոր ունեք՝ լավ բժիշկի տեղ գիտենք. Պողոսյանը՝ ԲՀԿ-ին

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը

Բարոյական հարված է հասցվել մահացածների հարազատներին. Էդմոն Մարուքյան

Վիրուսակիր էի և չգիտեի. աղոթում եմ, որ դիմակիս շնորհիվ կանխարգելած լինեմ տարածումը. Մարիամ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը

Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում

Իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ. ԱԺ պատգամավոր

Համաճարակի առումով՝ Հայաստանը համարվում է ամենավտանգավոր և ռիսկային երկրներից մեկը

Ոչ մեկ չի ասում՝ ականջդ կկտրեմ, եթե փողդ չբերես դնես բանկ․.. Սերգեյ Բագրատյան

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

Ապագայի Հայաստանն էր ձևավորվում իմ աչքի առաջ, և զգացի, որ դրա մաս պետք է կազմեմ. Սառա Անջարգոլյան

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Հայտարարեք խիստ կարանտին, փրկեք մարդկանց կյանքը

Հայաստանում ասֆալտի նոր գործարաններ են բացվել. նորոգվելու է 500 կմ ճանապարհ

Ռուսաստանաբնակ գործարարից նվեր եմ ստացել «Տոյոտա LC 200» մակնիշի մեքենա. Արայիկ Հարությունյան

Ինչպես են ոստիկանները ստուգում ինքնամեկուսացվածներին

Հրաչյա Հակոբյանն ինքնամեկուսացած է

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հրանտ Բագրատյանի մասին

101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից ու դուրս գրվել

Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա կին

ԱԺ նիստի սկզբում շնորհավորանք, ապա՝ «վատ» լուր

Մահացել է ևս 19 անձ, վարակվածների թիվն աճել է ռեկորդային 517-ով` հասնելով 10009-ի

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել նման միջոցառումների կազմակերպիչներով. վարչապետ

Փաշինյանի ընտանիքում անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար

Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: 

Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: 
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար: 
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք դադարեցնել ապօրինի առևտուրը: Մեր պահանջից հետո եղան անձինք, որոնք անմիջապես ենթարկվեցին, սակայն ոմանց համար դա բարձր եկամտաբերության գործունեություն է, և ամեն գնով փորձեցին չենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվեցին ոստիկանության բաժին՝ օրինական պահանջները չկատարելու համար: Նշեմ նաև, որ այդ անձանցից մեկի մոտ ոստիկանության բաժնում իրականացված զննությամբ հայտնաբերվել է դանակ և կռփազենք, և այդ փաստի առիթով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաև խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը: 
«Եղավ նաև այնպիսի անձ, որը եկավ բարոյահոգեբանական, այսպես ասած, աջակցություն ցուցաբերելու այդ առևտրականներին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գարեջրի շիշը ձեռքին, բարձրացավ նորաբաց այգու մայթին՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այստեղ զբոսնող քաղաքացիների հանդեպ: Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես արձագանքեց, և անձը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք»,- նշում է Հովիկ Սաֆարյանը: 
Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց: 
«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին, թեև իրենից վտանգ է ներկայացնում: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվում: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը: 
Թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում են օգտվել դրանից: Հարցումների ընթացքում լսեցինք տարբեր կարծիքներ: 
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մինչ օրս վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 300 արձանագրություն է կազմել:
«Անզիջում է լինելու այդ պայքարը, և այդ պայքարում մենք պայմանականորեն տարանջատել ենք երկու խումբ. առևտրականների մեջ կան անձինք, ովքեր իրականում սոցիալապես անապահով վիճակում են, տարեցներ են, ունեն հացի խնդիր: Այդ անձանց հետ մենք տանում ենք բացատրական աշխատանք, ուղղորդում ենք դեպի շուկաներ, միջոցներ ենք ձեռնարկում նոր շուկաների ստեղծման համար: Սակայն կա նաև անձանց մի խումբ, որն ամեն գնով փորձում է զբաղվել ապօրինի առևտրով: Մենք այդ անձանց նկատմամբ լինելու ենք անզիջում, բացարձակապես թույլ չենք տալու մեր քաղաքը վերածել արևելյան շուկայի»,- ընդգծում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:
Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին, քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առևտրի վերացումը մեծապես նաև այս վերաբերմունքից է կախված:

 

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին