▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություններ` Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններում

Խուզարկություններ են կատարվում Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններում: Խուզարկությունները կատարվել է «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենաների հայտնաբերման նպատակով: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

 

 

 

 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս դեպքերից օրեր անց հայտնի դարձավ, որ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականին ձերբակալել են, ապա նաև խուլիգանության մեղադրանք առաջադրվեց և կալանավորվեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին