▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները 30-40 հոգով,լավ զինված մտել են գյուղ. Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները երեսուն, քառասուն հոգով, այն էլ լավ զինված մտել են գյուղ։ Բա ինչ էի ուզում, դուք եք քվեարկել այդ կյանքի համար։ Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, Հայաստան դաշինքը՝ 7։

/filemanager/uploads/2020/12/week-4/gexam_manukyan.jpg

Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները։ Ի դեպ, երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա։ Իսկ կա հենց այս՝ հայ տղամարդը ոգեւորված է, որ մեկ ժամվա ընթացքում գյուղից հանել են կանանց ու երեխաներին։

Մյուս անգամ ժամ պահեք եւ նոր ռեկորդ սահմանեք։ Կրկնեմ՝ դուք եք ընտրել այդ ապագան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին