Էնքան շատ մարդ կա փողոցներում՝ հենց էսօր կարելի ա հեղափոխություն անել։ Այսպես արտահայտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ տեսավ, որ Քաղաքացու օրվա միջոցառումների, տոնակատարությունների բուն վայր՝ Մաշտոցի պողոտա տանող Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում եւ այլ փողոցներում այնքան շատ մարդ կա, որ քայլելը համարյա անհնար է։
Վարչապետը դուստրերի եւ տիկնոջ հետ Հանրապետության հրապարակից քաղաքացիների ուղեկցությամբ քայլեց Մաշտոցի պողոտա։ Հընթացս նա լուսանկարվում եւ զրուցում էր քաղաքացիների հետ։ Քաղաքացիները յասամաններ են նվիրել Աննա Հակոբյանին , իսկ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի են արել ու համբուրվել:
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝ Սպասի պարել սովորեմ...Ինչպես է Նիկոլ Փաշինյանը քոչարի պարում քաղաքացիների հետ
Պոմիդորին ձեռք մի տուր, կթափվի. ինչպես է Նիկոլ Փաշինյանը խորոված անում Ամիրյան փողոցում
Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. դուխով. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը
Դիտեք նաև՝