▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրացրել են ուսանողների թոշակը.«Ժողովուրդ»

Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժին, որն, ըստ ամենայնի, առաջիկա մի քանի օրերին քրեական գործ կհարուցի: Ըստ իրավապահներից ստացված նախնական տեղեկություների՝ պետական քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել: Մեր տեղեկություններով՝ դա շարունակվել է շուրջ 2 տարի: Ըստ շրջանառվող խոսակցությունների` ֆինանսական խախտումներին կարող է մասնակից լինել նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը: Նա Դիլիջան համայնքի ավագանու միակ կին անդամն է: Դիլիջանի պետական քոլեջի ուսանողների եւ դասատուների համար անսպասելի՝ ամռանը երկնքից թափվող ձյան նման է եղել բազում ոստիկաններին քոլեջում տեսնելը: Մինչ այժմ խնդիր էր պետական քոլեջը ուսանողներով համալրելը, կկարողանա՞ պետական ուսումնական հաստատությունը հաղթահարել այս  նոր փորձությունը: 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին