▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի կառավարման անհաջող մեկնարկը

Այն որ Յուրի Վարդանյանը շատ, վատ առումով, ադիոզ կերպով է սկսելու իր կառավարաումը, պարզ էր ի սկզբանե: Բայց որ կսկսվի նման խայտառակ պաշտոնանկությամբ, չէր հավատում ոչ ոք:
Յուրի Վարդանյան, ավելի լավ չէր անկեղծորեն ասեիր, որ չէս ուզոմ աշխատել Վահե Էլոյանի հետ, որովհետև ամբիցիաներդ թույլ չեն տալիս, մի բան կմտածեին մարդիկ ու էդպես սևերես ու խայտառակ դուսր չէիր գա, քան տենց խայտառակվեցար:
Ուրեմն ինչ է տեղի ունեցել: Էս Յուրի Վարդանյանս գնացել է Կառավարության նիստ ու ասել, որ իր աշխատակազմի ղեկավարը դիմում ա գրել ու ուզում ա դուրս գա աշխատանքից: Աշխատակամզի ղեկավարին բնակաբար ազատում են աշխատանքիւց:
Իսկ հետո պարզվում ա, որ ոչ մի դիմում էլ չի եղել, որ դա ընդմանեը Յուրի Վարդանյանի ֆանտազիան ա ու մտածած սցենարը: Ավելին, աշխատակազմի ղեկավարը նաև պաշտպանված է քաղծառայության մասին օրենքով, այսինքն նրան աշխատանքից կարող են ազատել սեփական դիմումի համաձայն, մահվան դեպքում, քաղաքացիությունը կորցնելու դեպքում կամ էլ, եթե արժանացել է երկու նկատողութան: Այլ կերպ ասած Յուրի Վարդանյանը խաբել է, ստել է մի ամբողջ Կառավարությանը:
Հիմա էս ամեն ինչը խայտառակությունից բացի էլ ինչ կարելի է որակել, ու նույնիսկ չգիտես էլ, ում խայտառակությունն ա, Յուրի Վարդանյանի, թե Կառավարության: Նախարարին հարիր չէ նման ստարտով սկսել իր աշխատանքը: Հասկացանք, որ կա կանխակալ մոտեցում, որոշ անձամց նկատմամաբ անձնական վերաբերմունք, բայց գոնե նախարարը պետք է գործի այնպես, որ իր անտրամաբանական քայլերով վնասի միայն իր վարկանիշին, այլ ոչ մի ամբողջ Կառավարությանը: 
Էստեղ են ասել, իբր վարչապետի դարդ ու ցավը քիչ էր, մի հատ էլ Յուրի Վարդանյան վերևից (ամենավերևից) ընկավ գլխին:
Էլ չենք էլ ուզւոմ խոսանք այն մասին, որ այս մարդը նախկին ծայրահեղ ընդդիամդիր էր, որ հետո դառավ ներկայիս ծայրահեղ իշխանական, քանի որ էդ մասին շատ է խոսվել: Ուղղակի մեր մոտ դա այնքան հաճախ պատահող երևույթ է, որ մարդկանց նույնիսկ չի էլ զարմացնում:

Գրառումը`  Իրատես Դիտորդ ֆեյսբուքյան  էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին