pastinfo.am-ը գրում է, որ մարտի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերկսվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ ընդհատված դատավարությունը. նախարարի որդին մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Մինչ դատարանն իր որոշումը կկայացանի այս հարցի վերաբերյալ, որոշ մանրամասներ են ի հայտ եկել Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից: Հայտնի է, որ աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետևանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է: Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը' 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված' ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը: Իսկ 2000թ., երբ լրացել է Դավիթ Վարդանյանի 16 տարին, նա Գյումրի քաղաքի անձնագրային բաժնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` news.am-ի