▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգահարում են ու ասում, որ նոր պատվիրակ կնշանակեն. ճնշումներ` ՀՖՖ-ում, ձայնագրություններ կան. Թովմաս Գրիգորյանն ահազանգում է

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ,

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին