▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Նման վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին. Դավիթ Պետրոսյան

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Բացահայտվել են հայտնի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

1040 մահերի համար պետք է պատասխան տրվի. Վահե Էնֆիաջյանը՝ Ավինյանին

Տուրիստները չեն գալիս ՀՀ ոչ թե արտակարգ դրության, այլ՝ համավարակի պատճառով․ Ավինյան

ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու նախագիծ ներկայացրեց․ ԱԺ-ն դեմ քվեարկեց

Ո՞րն է տարբերությունը` պուրակում դիմակ կրելու արգելանքը հանելու եք, փողոցում՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը պետք է դառնա 2-րդ հայրենիք Սփյուռքի մեր հայրենակիցների համար․ Մխիթար Հայրապետյան

Առանց դիմակների ենք և ուրախ. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը. «Լիդիանը» տեսանյութ է հրապարակել

Սպառնացել է երեխային ցած նետել՝ խոչընդոտելով ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին. Արմեն Սարգսյան

Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, թե ուտուշ-խմուշ` պիտի թույլատրել 60 հոգու մասնակցություն․Միքայելյան

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

Պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել». խոսնակ

Դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ. Զոհրաբ Մնացականյանը՝ ցուցարարներին

ՔԿ-ն՝ հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի մասին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Գաիգիկ Սուրենյանը մանրամասնում է

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ ԱԺ.Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Պետրոսյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի աճ ենք ունենալու․ Փաշինյանը մանրամասնում է

Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ ի՞նչ մեղմացումներ են մտցվում կանոններում

Զրոյի հասցնել թվերը դեռ չենք կարող. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 1 օր

Կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

Բարի գալուստ․․․Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետը հավանաբար առաջիկայում նոր պաշտոն կստանա քաղաքապետարանում

Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

Ձեր քթերից եմ բերելու.․․ միջադեպ Հրայր Թովմասյանի մասնակցությա՞մբ

Երկրաշարժ Հայաստանի հետ սահմանին. Երևանում ևս զգացվել է

Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Հայաստանում սով չի սպասվում, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները շատ-շատ են. ԼՀԿ պատգամավոր

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի. . .

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

Միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. քաղաքացին ահազանգում է

Երդվել է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի առաջ

Ամենամեծ ներդրումը հայկական ֆուտբոլում

Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծել են. կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Վաղը արտակարգ դրությունը կերկարաձգվի

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման. . .

Զարգացնելով, կրկնապատկելով այն, ինչ կա դեպի հյուսիս, ստեղծել նաև նոր շուկաներ դեպի հարավ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների: Հանդիպմանը մասնակցել են «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը, «Նաիրի ֆուդ» ՍՊԸ տնօրեն Թամարա Թադևոսյանը, «Եվրոթերմ» ՓԲԸ (Նոյան հյութեր) գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը, «Արտֆուդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը, «ՍԻԼ» հանքային ջրերի գործարանի տնօրեն Վահագն Ալեքսանյանը, «Բիգա» ՍՊԸ տնօրեն Արթուր Տիգրանյանը:

Ընդգծելով, որ հատկապես համավարակային և հետհամավարակային շրջանում սննդի արտադրության ոլորտը կարևորագույն նշանակություն ունի երկրի համար, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ձեր ներկայացրած ոլորտը՝ գյուղատնտեսություն և մթերքի արտադրություն ու մատակարարում, միշտ եղել է կարևոր և էական, բայց այս օրերին դառնում է ավելի կարևոր»: Նշելով ոլորտի առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է հատկապես պարենային անվտանգության հարցին. «Խոսքը կենսաբանական, սանիտարական մաքրության մասին չէ, ինչը նույնպես շատ կարևոր է: Հայաստանի համար պարենի անվտանգությունը բոլորովին այլ գաղափար է: Տվյալ դեպքում խոսքը նախ և առաջ ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման մասին է, այսինքն՝ արդյունավետության մասին, թե ինչպես ենք օգտագործում մեր հողերը, որքանով է արդյունավետ կառավարում իրականացվում»:

Նախագահի խոսքով՝ պարենի անվտանգությունը ոչ միայն նշանակում է բավարար քանակությամբ և որակով որոշակի մթերքների արտադրություն, այլև ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքով որոշակի քանակությամբ մթերային ապրանքների առևտուր կամ տեղաշարժ: «Այսօրվա պայմաններում հնարավոր չէ այն մթերքները, որոնք մենք չենք արտադրում, հսկայական քանակությամբ պահեստավորել: Պետք է պահեստներ ունենալ: Որո՞նք են լուծումները: Իմ կարծիքով՝ լուծումները նախ և առաջ մեր հնարավորությունները, միջազգային կապերը տարածաշրջանի հետ ավելի մեծացնելն է: Սա հնարավորություն կտա մեր ունեցած ապրանքներն ավելի լայն շրջանակում արտահանել, և միաժամանակ, հնարավորություն ունենալ նաև ներկրել: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եվրասիական համագործակցության պետությունները մեր գործընկերներն են, այստեղ որևէ կասկած չկա: Հետևաբար, իմ տեսլականը հետևյալն է. զարգացնելով, կրկնապատկելով այն, ինչ կա դեպի հյուսիս, ստեղծել նաև նոր շուկաներ դեպի հարավ: Հարավը Պարսից ծոցն է, որտեղ կա պարենի անվտանգության խնդիր»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր պարենի անվտանգության խնդիր ունի:

«Աշխարհը փոխվում է, և լոգիստիկ խնդիրները դժվարանում են,-ասել է նա:- Համավարակի, աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով հին կապերից շատերը չեն աշխատելու, նորերը պետք է ստեղծվեն: Սա նոր իրավիճակ է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մատակարարումներ իրականացնել մի քանի ուղղությամբ՝ արտահանման և ներկրման ծավալները կրկնապատկելով»:

Ոլորտի զարգացման համար Հանրապետության նախագահը հիմնարար է համարել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը: «Սա, իհարկե, բարդ խնդիր է և կապված է նոր տեխնոլոգիաների, նոու-հաուի, շուկայի, ինչպես նաև ժողովրդագրության հետ,- նշել է նախագահ Սարգսյանը:- Մի կողմից՝ թվում է, թե բավականին մեծ թվով գործազուրկ մարդիկ կան, իսկ մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում հողեր կան, որ անմշակ են: Հողի, ժողովրդագրության, գործազրկության, աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրների ամբողջ շղթայում կարևոր հատված կա՝ մթերային ապրանքների վերամշակումը և դրանց բաշխումը: Դուք այդ ոլորտում եք: Ձեր առջև բազմաթիվ խնդիրներ կան` կապված արտաքին և ներքին շուկայի հետ»:

Գործարարները խոսել են ոլորտի վրա համավարակի ազդեցության մասին, ինչպես նաև նշել մի շարք խնդիրներ պարենի անվտանգության և գյուղատնտեսության, գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման, պետության կողմից ոլորտին, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին աջակցության, պետություն-մասնավոր հատված համագործակցության վերաբերյալ: Նրանք մասնավորապես ընդգծել են, որ Հայաստանում ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի և անհրաժեշտ ուշադրության դեպքում հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել արտադրության ծավալները, այլ նոր հնարավորություններ ստեղծել բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել խնդիրների բարձրացումը և զարգացմանն ուղղված առաջարկների ներկայացումը հենց ոլորտում ներգրավված անձանց կողմից՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցություն ցուցաբերել: Նա կարևորել է նոր պլատֆորմների ստեղծումը, որոնք պետք է ուղղված լինեն փոքր ձեռնարկություններին օգնելուն, նոր շուկա ստեղծելուն և Հայաստանն առևտրային խաչմերուկ դարձնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին