▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Բաբայանն անակնկալի է բերել հետեւորդներին՝ նորածնի հետ տեսանյութ հրապարակելով ծննդատնից

Զարուհի Բաբայանն անակնկալի է բերել հետեւորդներին՝ նորածնի հետ տեսանյութ հրապարակելով ծննդատնից: Շատերը զարմացել են ու համարել, որ երգչուհին երրորդ երեխային է ունեցել, եւ սկսվել է շնորհավորանքների տեղատարափը:

Կարճ ժամանակ անց նա պարզաբանել է, որ դրվագն իր մասնակցությամբ «Մարատի Հայաստանը» նոր նախագծից է: Բաբայանը Մարատի մայրիկի դերում է:

«Իսկ հիմա իրականությունը՝ շուտով նոր հեռուստասերիալ կցուցադրվի «Շանթ»-ի եթերում: Այն մեր սպասածից ավելին է լինելու»,- նշել է երգչուհին:

Ըստ սյուժեի՝ Մարատը ծնվել ու մեծացել է Մոսկվայում եւ Հայաստանի մասին գիտի միայն ծնողների պատմածներով, բայց երբ մեկնում է հայրենիք, այլ իրականության հետ է առնչվում:

«Մարատի Հայաստանը» լիրիկական, հումորային սերիալում նկարահանվել են դերասաններ Հմայակ Հակոբյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր Վահե Խաչատրյանը, եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, եւ ուրիշներ:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին