▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի, մի՛ արա

 

ԱԺ քառօրյային այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոտանջյանը, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների, նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին իր հեղինակած նախագծին, ասաց. «Ես բոլորին բաժանել եմ այն ապացույցները, ըստ որի՝ տեղի է ունեցել եզդիների ցեղասպանություն: Ունեմ նաեւ գրականություն, եթե չգիտեք, որ նման բան տեղի է ունեցել: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք հանել եզդիների ցեղասպանության մասին վկայող այդ փաստը հայտարարության տեքստից»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքն իր խոստումը կատարել է, ու կա համապատասխան փաստաթուղթ, որի դերակատարներից մեկն էլ հենց Զարուհի Փոստանջյանն է. «Այս հայտարարության տեքստը դրական եզրակացություն է ստացել համապատասխան հանձնաժողովում, բացի այդ՝ խոսել ենք պատմաբանների հետ, տարբեր աղբյուրներով ճշտել ենք: Ինչ վերաբերում է եզդիներին, ցեղասպանություններն ընդունելը բավականին առաջընթաց է այն առումով, որ կլինեն հիմնավոր փաստաթղթեր, կանդրադառնանք»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկել են Զարուհի Փոստանջյանի նախագիծը հանձնաժողովում, ու տիկին Փոստանջյանն այն վերածեց ներկայացման. «Տիկին Փոստանջյան, քեզ իզուր է թվում, թե դու ամենախելոքն ու ամենասրտացավն ես, մի արա այդպես, սիրելի Զարուհի»:
Զարուհի Փոստանջյանի նախագիծը չանցավ՝  9 կողմ,  6 դեմ,  65 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ քառօրյային այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոտանջյանն անդրադարձավ Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների, նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին իր հեղինակած նախագծին, ասելով. «Ես բոլորին բաժանել եմ այն ապացույցները, ըստ որի՝ տեղի է ունեցել եզդիների ցեղասպանություն: Ունեմ նաեւ գրականություն, եթե չգիտեք, որ նման բան տեղի է ունեցել: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք հանել եզդիների ցեղասպանության մասին վկայող այդ փաստը հայտարարության տեքստից»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքն իր խոստումը կատարել է, ու կա համապատասխան փաստաթուղթ, որի դերակատարներից մեկն էլ հենց Զարուհի Փոստանջյանն է:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկել են Զարուհի Փոստանջյանի նախագիծը հանձնաժողովում, ու տիկին Փոստանջյանն այն վերածեց ներկայացման. «Ես այդ հայտարարության համահեղինակներից մեկն եմ և ուզում եմ վկայել, որ նիստն իմ գործընկերուհին վերածեց ներկայացման: Նա հրավիրել էր եզդի համայնքի ներկայացուցիչների և ակնհայտորեն գծված էր սցենար, որն աշխատեց: Պատմաբանները, մեր գործընկերները շատ քաղաքակիրթ և բարեհամբույր բացատրեցին, որ այսօր այդ պահը չէ և հարցը պետք չէ ներկայացնել այդ հայտարարության մեջ: Ինձ թվաց, թե Զարուհին հասկացավ, բայց այսօր տեսա, որ սխալվել եմ: Սիրելի Զարուհի, մի՛ արա, որոհետև քեզ իզուր է թվում, թե դու ամենախելոքն ես ու ամենասրտացավը»,-ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի նախագիծը չընդունվեց՝  9 կողմ,  6 դեմ,  65 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին