▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զավենը բռնեց կյանքի մեկ այլ ճանապարհ` հրաժեշտ տալով մեզ»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զավենը բռնեց կյանքի մեկ այլ ճանապարհ` հրաժեշտ տալով մեզ, բայց ինչպիսի՞ն էր այդ կյանքը, որն ապրեց մեր կողքին.


Դա սիրով, պայքարով և լավատեսությամբ լի մի կյանք էր։ Այս լուսանկարում Զավենը դեռևս հաղթահարում էր ծանրագույն հիվանդություն և միաժամանակ վիրավորում էր ստացել 2018 թվականին` հանրային ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից կիրառված անթույլատրելի հատուկ միջոցներից։ Մինչև վերջերս հույս ուներ, որ կպատժվեն այդ հրամանն արձակածները...
Խաղաղություն գտիր, Զավեն ջան, ու միշտ այդ լույսը, որը դեմքիդ է եղել, թող ուղեկից լինի քեզ»։

***

Լրագրող Նարիեն Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վայ, Զավեն ջան((

2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հենց Զավենի ոտքերի տակ էր պայթել լուսաձայնային նռնակը։ Մեկ տարի անշարժ պառկելուց հետո, աստիճանաբար սկսել էր քայլել:
Անհամբեր սպասում էր, որ պատժվեն մեղավորները, բայց...
Շատ ափսոս Զավեն ջան: Վերջերս փողոցում պատահական հանդիպեցինք ու պատմեց, թե ռոք ֆեստիվալ կազմակերպելու ինչ լավ պլաններ ունի ու ինչ խնդիրների է բախվում»։

***

«Երեկ ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը՝ Զավեն Գրիգորյանը…………..»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր դերասան Հովհաննես Ազոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին