▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զավեշտալին այն է, որ ԱԱԾ-ն հայտնում է Ադրբեջանի հետ համատեղ քննություն անցկացնելու պատրաստակամության մասին». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ անհանգստացած և մտահոգված եմ գիշերը Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակված կրակոցների լուրից, զայրացած՝ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության բնույթից։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Զավեշտալին այն է, որ ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է Ադրբեջանի հետ համատեղ քննություն անցկացնելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի իշխանություններին կոչ անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
Ստացվում է, որ թշնամին կրակոցներ է արձակում ՀՀ սուվերեն տարածքում գտնվող օդանավակայանի ուղղությամբ, իսկ մեր սահմանապահ զորքերը, զինված ուժերը, ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ոչինչ չեն ձեռնարկում թշնամուն վնասազերծելու համար։ Փոխարենը՝ կոչերով դիմում են Ադրբեջանին։
Ինչպե՞ս եք այս ամենից հետո Սյունիքում ապահովելու թռիչքային անվտանգությունը, օդանավակայանի անխափան և անվտանգ աշխատանքը։
Վստահ եմ, որ Իջևանում թուրքի հայտնվելը, Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները հերթական սադրանքների շարքից չէին։
Անվտանգային համակարգը տապալած, մեզ անպաշտպան թողած իշխանությունները հակառակորդին չպատժելով միայն գրգռում են նրա ախորժակը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին