▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զելենսկին դիմում է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է բանակցությունների։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։

http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-4/putin-zelenskii.jpg

«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում. եկե՛ք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ կանգնեցնելու մարդկանց մահերը»:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Զրույցի ընթացքում չինական կողմը հայտարարել է, որ աջակցում է բանակցությունների ճանապարհով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակով շփվել Կիեւի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին