▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացում՝ խաղողագործներին.բուժումներ կատարե՛ք խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել  օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:

 Նշենք, որ  օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը:

Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել օրվա զով ժամերին՝ վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ քամու արագությունը չի գերազանցում 1-2 մ/վրկ-ը:

Բուժումներն իրականացնելիս խորհուրդ է տրվում օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին