▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

02.06.2016թ. ժամը 09:15-ի սահմաններում,  N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանը՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

 

Հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ, որն ընդունվել է երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ։

 

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։Քննչական կոմիտե

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին