▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողի դին հայտնաբերվել է ժայռի տակ՝ քարափի մեջ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:

Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական ծառայության ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գ.Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին