▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողները նախապես համաձայնվել են նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ Կորոնավիրուս է հաստատվել եւս 2 զինծառայողի մոտ. 35 զինվորի թեստը բացասական է եղել։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին