▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինհաշմանդամություն ունեցող Գառնիկն այսուհետ Աննա Հակոբյանի անձնական լուսանկարիչն է

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում  գրառում է կատարել Հայրենիքի պաշտպանի տան զինհաշմանդամ երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Մելիք-Կարապետյանի մասին: Արմեն Մուրադյանի գրառման համաձայն՝  Գառնիկն այսուհետ աշխատելու է որպես Աննա Հակոբյանի անձնական լուսանկարիչ:

«Աննա Հակոբյանն ունի նոր լուսանկարիչ.

Գառնիկը ծանոթացավ իր նոր Գործատուի՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը՝ Հայրենիքի պաշտպանի տանը:

Երբ Գառնիկը սկսեց լուսանկարել «աջ ու ձախ»՝ պարզ դարձավ, որ նա հմուտ լուսնկարիչ է ու ստացավ աշխատանքի առաջարկ:

Շնորհավորում եմ եղբայր ջան:

 

 

 

Նշեմ, որ Գառնիկը մեր Կենտրոնի տղաներից, ի դեպ, արդեն 12 զինհաշմանդամ ունի աշխատանք: 
Որոշել ենք՝ 2019 թվականին այդ թիվը եռապատկելու ենք»,-գրել է Արմեն Մուրադյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին