▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված հարձակման փորձ՝ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում

Հունիսի 26-ին, ժամը 3-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 2-ին դիմակավորված անհայտ անձը օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Գայի պողատյում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել դրամարկղին և պահանջել զենքի սպառնալիքով բացել այն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացնում են, որ  սուպերմարկետի անվտանգության ախատակիցները կանխել են հարձակումը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին