«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօր հասարակության տարբեր ներկայացուցիչների հրավիրել էր զինվորական պահածոների դեգուստացիա։
Վարդան Ղուկասյանը նշում է, որ պարբերաբար ստանում է հազարավոր ահազանգեր զինվորներից, որոնք բողոքում են, որ «տուշոնկաները» ոնց բերում են, այնպես էլ թափում են՝ «անգամ շները դա չեն ուտում»։
Եվ ահա, այսօր տեղի է ունեցել այդ միջոցառումը: «Տհաճ համ ուներ, բա հոտը, սա հնարավոր չի ուտել, չգիտեմ՝ ինչ միս է: Ու այս պահածոները գնում են դիրքեր: Սա մեր պատկերն է, պետության վերաբերմունքը՝ բանակին ու մեր զավակներին: Պետք է այցելենք արտադրամաս, տեսնենք՝ ի՞նչ արտադրամաս է, ինչո՞ւ է խոզերի համար նախատեսված պահածոն գնում դիրքեր»,- համտեսելով՝ ասել է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։
Դահլիճ բերվեց նաև մի հովվաշուն, որին երեկվանից չէին կերակրել: Շունը չկերավ պահածոների տեսականուց և ոչ մեկը:
«Էս ի՞նչ եք տալիս զինվորին, ձեր տվածը անգամ շունը չի ուտում: Հետևությունները թողնում եմ հյուրերին ու լրագրողներին»,- հայտարարեց միջոցառմանն առցանց հետևող Վարդան Ղուկասյանը:
Զինվորի սնունդը ահավոր որակի է, վատ հոտ է գալիս․․․ Տեսանյութերը՝ Asekose․am-ի տելեգրամյն ալիքում
Դիտեք նաև՝