▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զոհվածների վերածնվելու մասին Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ անհեթեթություն է»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Զոհվածների վերածնվելու մասին Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ անհեթեթություն է
Վաղուց չեմ նայում Նիկոլ Փաշինյանի ելույթները, նրա ղժղժան ձայնը, բացահայտ ստերը և մանիպուլյացիաները վատ են ազդում։ Նրա ամանորի ուղերձի տեքստը կարդացի։ Ի թիվս այլ ստերի, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները: Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետև 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը և հայրանունը: Միևնույն անունը, ազգանունը, հայրանունը»: Սա մանիպուլյացիա է, զոհվածները չեն վերածնվում, տիեզերքում ամեն ոք եզակի է, նույն անուն, ազգանուն, հայրանուն ունենալն ամենևին չի նշանակում, որ նորածինը և զոհվածը նույն մարդն են։ Տարեմուտին Նիկոլ Փաշինյանի արտաբերած հաջորդ անհեթեթությունը․«Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է և փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է: Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաև կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ»: Խաղաղությունը երկնքից մանանայի նման չի իջնելու, այն պետք է ապահովել, ոչ թե՝ ճամարտակել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար պետք է ունենալ ուժեղ տնտեսության, շատ փող, որպեսզի պրոֆեսիոնալ զինծառայողներին բարձր աշխատավարձ վճարենք, բանակը զինենք արդիական, թանկ զինատեսակներով, ինչը նիկոլական Հայաստանում հնարավոր չէ։
Ամանորի ուղերձում Ն․ Փաշինյանի մյուս ստերին չանդրադառնամ, խնայելով ձեր նյարդերը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին