▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհվելուց հետո Վահանի զինգրքույկի մեջ խաչ էին գտել, որը միշտ կրում էր իր հետ

 Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բուդոյան Վահանը Վարդենիսից էր։ Ռուսաստանից վերադառնալով զորակոչվել էր բանակ։ Սանասարում (Կուբաթլուում) էր ծառայում։ Մեկ տարի անց արդեն տանկի հրամանատար էր։

Վահանը շատ էր սիրում իր տանկը ու անընդհատ հետևում էր դրա մաքրությանը, տեխնիկական կայունությանը։ Ու ընկերները պատմում են, որ, երբ պատերազմի օրերին խոցել էին այն, շատ էր տխրել...

/filemanager/uploads/zohvac_vahan.jpg

Պատերազմի առաջին օրերից նրանց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)։

Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին զանգում է հարազատներին ու ասում, որ մի քանի օր կապ չի լինելու, չի կարողանա կապի դուրս գալ: Դա նրա վերջին զանգն էր

Վահանը զոհվեց 7 ընկերների հետ միասին, Ջրականի դիրքերում։ Պատմում են, որ, երբ նահանջի հրաման է եղել, չի նահանջել, մնացել ու փորձել է օգնել վիրավոր ընկերներին ու ինքն էլ զոհվել նրանց հետ միասին:

Զոհվելուց հետո Վահանի զինգրքույկի մեջ մի փոքր խաչ էին գտել պահված, որը միշտ կրում էր իր հետ։ Ավաղ, պատերազմի աղմուկի ու արհավիրքի մեջ շատ աղոթքներ անպատասխան մնացին։

Վահանը 20 տարեկան էր»:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին