▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն մասնագետներ է պատրաստում ու նրանց ապահովում նոր հնարավորություններով

Հայաստանի խոշոր հարկատու և գործատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ միայն հազարավոր մարդկանց ապահովում է աշխատանքով, այլ նաև հարյուրավորներին օգնում է ձեռք բերել նոր մասնագիտություն և նրանց համար ապահովում գործունեության նոր հնարավորություն։

ԶՊՄԿ-ն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ, տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ՝ նպատակ ունենալով  երիտասարդ մասնագետներ կրթել, ովքեր հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում:

Մայիսի 22-ին, եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո,  մասնագետներին շնորհվել են համապատասխան հավաստագրեր:

Չորս տասնյակից ավելի որակավորում ունեցող աշխատակիցները կլրացնեն աշխատաշուկայի պահանջարկը և իրենց հմտություններով կնպաստեն մարզի մասնագիտական հիմնարկների առաջխաղացմանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին