▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն պատրաստակամ է գիտության ոլորտի հետ համագործակցության առիթները առավելագույնս արդյունավետ օգտագործել

Երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի զարգացման գրավականն է։

Հայտնի է, որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է և գիտության զարգացումը հանքարդյունաբերության ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։  

Երեկ Երկրաբանության ինստիտուտում տեղի է ունեցել երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը։

Ժյուրիում ընդգրկված էին ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը,  Լիդիան Արմենիա ընկերության տնօրենը, ոլորտի հեղինակավոր մասնագետներ։

Այսօր առավել քան երբևէ ոլորտի ընկերությունների և ակադեմիական շրջանակների, ոլորտի իրական մասնագետների միջև սերտ համագործակցությունը կարևոր է ոչ միայն բնագավառի, այլև տնտեսության զարգացման համար և ԶՊՄԿ-ն պատրաստակամ է նման ֆորմատի համագործակցության առիթները առավելագույնս արդյունավետ օգտագործել։

Նշենք, որ անցյալ ամիս ԶՊՄԿ-ում հյուրընկալել էին  ոլորտի գիտնականներին՝ այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի պատվիրակությունը, քննարկվել  հետագա համագործակցության հնարավորությունները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին