▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Նշենք նաև, որ արյունատվության ակցիաներից մեկն անցկացվել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Առաջիկայում ծրագրվում են նմանատիպ ակցիաներ ևս։

Համարվում է, որ արյան մեկ դոնորը կարող է փրկել երեք հիվանդի կյանք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին