▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

« Նիկոլ Փաշինյանը որբացավ»

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ։

ԱՄՆ-ում պարտվեցին այլասերված, ապազգային, պատերազմի կուսակցության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հովանավորները զիջեցին իրենց դիրքերը։

Թրամփի հաղթանակը շատ խորհրդանշական է։ Այն գռեհիկ ժողովրդավարության վերջը դնելու հնարավորություն է ստեղծում, նաև աշխարհի լարվածությունը լիցքաթափելու հնարավորություն։

Այդ գռեհիկ ժողովրդավարության և ապազգային տոտալիտարիզմի զոհերը դարձան Արցախը, Ուկրաինան, Վրաստանը (Վրաստանում արագ ուշքի եկան, վռնդեցին Սաակաշվիլուն և թույլ չտվեցին երկրորդ անգամ օգտագործել իրենց, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի աջակցությամբ վերարտադրվեց և նոր փորձանքներ բերեց Արցախի ու Հայաստանի գլխին), մերձավոր արևելքը և ի վերջո՝ միլիոնավոր մարդիկ։

Հայաստանի իշխանությունը պատերազմի կուսակցության և այլասերվածության գավառական ներկայացուցիչն է։ Պարտված կուսակցության դրածոն, որն իր գլխի ճարն ուզում է տեսնել Թուրքիայի գրկում։

Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է։ Նրա քաղաքական լեշը Հայաստանի վրայից պետք է մաքրվի՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով։

Ինչ վերաբերում է ապագա Հայաստանի տեղին ու դերին, ինտեգրացիոն գործընթացներին, ապա մեր ուղղությունը դեպի BRICS պետք է լինի»։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դոնալդ Թրամփը հասավ իր նպատակին. նա արժանացել է Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին»:

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքականությունը փոխշահավետ առաջարկների, օրակարգերի, բովանդակության, համառ աշխատանքի ու կամքի մասին է։ Վստահ եմ՝ ցանկության ու կամքի դեպքում կարելի է գտնել ԱՄՆ հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ։ Մեկ վառ օրինակն այն է, որ հենց ինքը՝ Թրամփը վերջերս խոսում էր Արցախի քրիստոնյա հայերի մասին։ Սա ուղղակի մի դրվագ է հնարավոր օրակարգից։
Բայց այստեղ հարցն այն է, որ ՀՀ ղեկավարությունը ունակ չէ ստեղծել բովանդակություն և օրակարգ։ Իր ուղերձը աշխարհին հետևյալն է՝ թողեք ես «խախանդ» հեծանիվ քշեմ ու դմակով խաշլամա ուտեմ։ Այս ուղերձների պարագայում՝ ցանկացած փոխդասավորություն ու ընտրություն չի կարող Հայաստանին օգուտ բերել, քանի որ Հայաստանին վնաս բերող հենց երկրի ղեկավարությունն է, որը հրաժարվում է սեփական շահերից՝ հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, իսկ դիմացը չի ստանում ոչինչ՝ բացի նոր պահանջներից ու պատերազմի սպառնալիքներից։
Այսօր աշխարհն ամբողջությամբ վերադասավորումների մեջ է․ բոլորն իրենց նոր, ախորժալի տեղն են փնտրում արևի տակ, բացի մեզանից՝ մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց, ուրիշ ոչինչ․․․»։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի քաղաքականության բանկրոտը

Այլևս ոչ մի պատերազմ, իմ պաշտոնավարման ընթացքում․ ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»,- հայտարարել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը:

Եթե իսկապես սա դառնա Թրամփի քաղաքականության առանցքը, ապա մոտ ապագայում դիվանագիտական լուծում է հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմում, ինչը միայն դրականորեն կազդի մեր տարածաշրջանի վրա:

Ընտրությունների այս արդյունքներն, իհարկե, ամբողջովին բացահայտեցին նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության բանկրոտը, սակայն սրա մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկա ժամերին»:

***

«Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ»,- այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ընտրություններում առաջատար Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

«Մենք պատերազմներ չենք ուզում: Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները»,- այսօր իր ելույթում նշել էր Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more