▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11-ամյա Եվայի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից՝ համարելով «հակապետական քայլ», գնվել է 1800 դոլարով

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացրել էր տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։

Նկարի հեղինակը 11-ամյա Եվան է։

Այս դեպքից հետո Եվայի նկարը աճուրդի էր հանվել։ Նկարը գնել է արցախցի Գայանե Աղաբեկյանը, ով ապրում է Մոսկվայում։

Գայանեն Եվայի նկարի համար վճարել է 1800 դոլար։

Հիշեցնենք, որ այս միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, աշխատանքից ազատման դիմում է գրել։

info@asekose.am/095519696
Հասարակություն more