▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա աղջիկը 6 տարեկանից անվադող է ուտում

19-ամյա Էլիսոնը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել անվադողեր ուտելու իր սովորությունից: Նա ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից է. ռետինե դողերը մեծ ախորժակով է ուտում և դրանք համարում է իր ամենասիրելի կերակրատեսակը: Այս տարօրինակ կախվածությունը սկիզբ է առել 6 տարեկանում: Այդ օրվանից նա ամեն ամիս ավելի քան 6 կգ ռետինե թափոններ է ուտում: Այս ընթացքում ամերիկուհին այնքան ռետին է կերել, որքան որ կբավականացներ 50 անվադող արտադրելու համար:«Ինձ դուր է գալիս քիմիական համը: Դա հիանալի է»,- ասել է Էլիսոնը` համեմատելով անվադող ուտելը փոփկորնի հետ:

Էլիսոնի փեսացուն աշխատում է ավտոսպասարկման կենտրոնում, հետևաբար Էլիսոնը անվադողի պակաս չի ունենում: «Ռետինը ծամելը շատ դժվար է, ուստի իսկական փորձություն է ծնոտի համար»,- անկեղծացել է անվադողերի սիրահար աղջիկը:

Էլիսոնը նաև խոստովանել է, որ հաճույքով ուտում է նաև գրասենյակային տարբեր ռետինե պարագաներ, նույնիսկ կենդանիների համար նախատեսված խաղալիքներ:

Հավելենք, որ սա սննդային տարօրինակ կախվածության միակ դեպքը չէ: Հիշեցնենք, օրինակ, Նյու Յորքի 19-ամյա ուսանողուհուն, ով սիրում է դեզոդորանտներ ուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more