Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Խուզարկություններ են իրականացվում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Միաժամանակ խուզարկություններ են սկսել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում: Թեմային անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները։
Коммерсантъ-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը հունիսին դատական հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ամսվա վերջին Հայաստանի դատախազությունը դիմել էր ԿԸՀ-ին՝ խնդրանքով զրկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից։ Ավելի վաղ քաղաքական գործչի նկատմամբ գործ էր հարուցվել հարկերից խուսափելու համար։
ВФокусе Mail-ը գրում է՝ հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր «եռագլուխ ընդդիմության» երեք առաջնորդների (Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի) «գլուխները կտրելու» ծրագրերի մասին: Այս խոսքերը նա ասել էր դեռ ընտրություններից առաջ։ Իսկ արդեն քվեարկությունից հետո նա «լեգիտիմ իրավունք» է անվանել քվեարկության արդյունքում խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներին «հետագա քաղաքական գործունեության հնարավորություններից» զրկելը: Արդյունքում, Հայաստանում ձերբակալվեցին ընդդիմադիր հարյուրավոր գործիչներ, և նրանց տները խուզարկվեցին ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո։
Ծառուկյանի հետ կապված խուզարկությունները սկսվեցին, երբ ընդդիմադիր 5 ուժեր համատեղ հայտարարություն տարածեցին՝ խոստանալով շարունակել պայքարը։
***
|
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոքրիկ ֆաշիստը Եկատերինբուրգ մեկնելուց առաջ մեսիջներ է հղում Կրեմլին՝ ռուսամետ Ծառուկյանին պատկանող օբյեկտները խուզարկելով... *** |
|
«Եթե ընտրական ինստիտուտի նկատմամբ հավատը զրոյացվում է, եթե քաղաքական բոլոր գործիչները հայտնվում են նման այլանդակ թիրախում, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արամատական, և *** |
|
«Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին ՍԴ որոշմանը, որից հետո առաջին իսկ աշխատանքային օրը վաղ առավոտյան 07։16-ին սկսեցին գործողություններ իրականացնել։ Պատկան մարմինները չեն էլ սպասել լույսը նորմալ բացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «ԿԸՀ-ն չքննեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու և որ ամսի 4-ից հետո Ծառուկյանը, որպես պատգամավորության թեկնածու, չի ունենալու անձեռնմխելիություն և այլևս հարկ չի լինելու ԿԸՀ-ով այդ հարցը քննարկել։ Եվ հենց ՍԴ-ի որոշումից հետո սկսել են այս լայնածավալ գործողությունները»,- շարունակեց Տոնոյանը։ Ավելի վաղ հայտնել էինք Գագիկ Ծառուկյանի տանն ու «Մուլտի գրուպ» կոնցեռում խուզարկությունների մասին: *** |
|
«Արդյո՞ք նախաքննական մարմինն այս ամենը նախապատրաստում է Գագիկ Ծառուկյանին կալանքի տանելու»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողները հետաքրքրվեցին փաստաբան Երեմ Սարգսյանից։ «Վաղաժամ է նման բան ասելը, բայց առանց հոդվածներին նայելու, կարծում եմ, բոլորս էլ կանխատեսում էինք, որ այն հռետորաբանությունը, որ կար մինչ օրս, նման գործողությոններ են ձեռնարկելու»,- պատասխանեց փաստաբանը։ *** |
Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։
Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»:
***
|
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, մասնավորապես ասում է․ «Տունը շրջափակված է ավտոմատավոր մարդկանցով՝ ԱԱԾ-ի աշխատակիցներ են, վերևում դրոններն են աշխատում։ Որոշ տվյալներով, Գագիկ Ծառուկյանին պատկանող և նրա հետ կապ ունեցող նաև այլ տեղեր են մտել՝ կոնյաչնի, Օլիմպավան, Մուլտի Վելնես։ Տեղյակ չենք՝ ինչ գործի շրջանակներում է տեղի ունենում այս ամենը»։ |
|
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն»: Ավելի վաղ նա գրել էր, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդի տանը: ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ |


