Azatutyun.am-ի տեսանյութը ներկայացնում է երեկ երեկոյան Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների ` պայքարի և համախմբման կոչերը:
«Մենք պայքարում էինք 1988 թ.–ին, բայց ոչ այսպիսի ապագայի համար: Հիմա էլ ենք պայքարում այն գյուղացու համար, որ չի կարողանում իր հողը մշակի, այն քաղաքացու համար , ով չի կարողանում իր ապրուստը վաստակի»,-ասել են ազատամարտիկները:
Պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն էլ երեկ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Ես հացադուլից դուրս կգամ, երբ Ազատության հրապարակում տեսնեմ հայրենիքը սիրող հավաքված եւս 10 000 հայի»: