Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Երեւանի քաղաքապետարանը շոու-ռեյդեր է անում, փողոցային առևտրի դեմ պայքարի իմիտացիա
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։
Դրա հետ կապված հարցեր են առաջանում՝ Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում այլևս փողոցային առևտուր չի՞ կատարվելու, փողոցային առևտրի դեմ պայքարը ընդգրկելո՞ւ է Երևանի մյուս վարչական շրջանները, թե՞ Ավանով և Դավթաշենով սահմանափակվելու է։
2025թ․ հունիսի 30-ին ականատես եղա,թե ինչպես Ավանում, «Երևան Սիթի» սուպերմարկետի դեմ-դիմաց ապօրինի առևտրի կետերն ավերեցին, դրանցում վաճառվող միրգն ու բանջարեղենը թափեցին բեռնատարներ, սակայն որոշ ժամանակ անց նույն տեղում փողոցային առևտուրը նորից ծաղկեց։ Երեւանի քաղաքապետարանը շոու-ռեյդեր է անում, փողոցային առևտրի դեմ պայքարի իմիտացիա։


