▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը վերջում բոլորի հետ «բարիշելու է», դուք ձեր քայլերի համար սերունդների առաջ պատասխան եք տալու»․ Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախկին անդամ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ԱԺ-ում Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացնող ՔՊ խմբակցության վարքագիծը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը լսելիս զավեշտալի է և ողբերգական։ Մի քանի տասնյակ տղամարդիկ ու կանայք իրենց անձնական կյանքերի բարվոքության հանուն, ամբողջ ժողովրդի առաջ ոչ միայն համաձայնվել են կոլաբորացիոն իշխանության մաս կազմել, այլև ակնհայտ անառողջ մեկ մարդու հոգեկան անհավասարակշիռ հայտարարությունների հիման վրա ինքնակամ նետվել են սեփական ժողովրդի հազարամյակների սրբությունները ոտնահարելու՝ կարծելով թե դրանով մի կարևոր ու արդար գործի առաջամարտիկ են։
Չէի ուզում սրան անդրադառնալ, բայց ՔՊ-ականների ակնհայտ անտեղյակ ու անառողջ արձագանքները խորհրդարանում ստիպում են ի գիտություն իրենց պատմել նախորդ կիրակի օրվա եղելությունը։
Ձեր առաջնորդը, ում բարեհաճությունը շահելու համար Կաթողիկոսի առումով անցել եք բոլոր սահմանները, կիրակի օրը պատարագին մասնակցելու համար այցելել էր Սբ Աննա և ի տարբերություն անցած այցելության, այս անգամ լուռ ու մինչև վերջ մասնակցել է և անգամ հաղորդություն է ստացել։
Նա լուռ և հոժարակամ մասնակցել է մեր հետ բոլոր աղոթքներին, այդ թվում երբ աղոթք է հնչել ի օրհնություն Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի։
Ավելին, նա մասնակցել է աղոթքին, որում պատարագիչ քահանան խնդրում էր Աստծո օրհնությունը Հայաստանի Հանրապետության և մեջբերում եմ՝ «Արցախ աշխարհի» համար։ Բայց սա էլ դեռ վերջը չէ։
Պատարագի ավարտին մեկ այլ քահանա հայտարարություն է արել, սեպտեմբերին սպասվող ուխտագնացության ու պատարագի մասնակցության մասին․․․ բառացի հայտարարելով, որ այն տեղի է ունենալու Արևմտյան Հայաստանում և ցանկացողները թող զանգահարեն ու գրանցվեն։
Այս ամբողջ ընթացքին ձեր առաջնորդը լուռ մասնակից է եղել և ձեր պես պատերին ու սեղաններին չի հարվածել։ Եթե իրեն ձեր պես պահեր, ապա կասկած չունեմ պատարագին մասնակցող ժողովուրդը իրեն դուրս կնետեր եկեղեցուց, ինչպես նախորդ անգամ էր արել։
Դուք ո՞ւմ և ի՞նչ եք ցույց տալիս ձեր անշնորհք ու ոչ ադեկվատ պահվածքով։ Նիկոլը վերջում բոլորի հետ «բարիշելու է», դուք ձեր հրապարակային արած քայլերի համար ձեր սերունդների առաջ պատասխան եք տալու»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more