▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

27-ամյա երիտասարդը փորձել է ծեծելով սպանել հարազատ տատին. նա ձերբակալվել է

2020 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։04-ին, բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1935թ., որի մոտ ախտորոշվել է փակ զուգակցված գանգուղեղ-ողնաշար-ողնուղեղային վնասվածք:

Նույն օրը՝ ժամը 08.50-ին, իրավապահներին է ներկայացել մի երիտասարդ՝ ծնված 1993թ., հայտնել, որ հանդիսանում է հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ թոռը, և որ ինքն է նրա դեմքի, գլխի, ինչպես նաև՝ մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ Տարեց կինը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերջինս հայտնել է դեպքի հանգամանքները, առգրավվել են դեպքի պահին կասկածյալի և տուժողի հանգին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Երիտասարդը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more