«Գեոպոլիտիկ» տելեգրամյան ալիքը հարցում էր անցկացրել՝ ո՞ր ուժին իրենց ձայնը կտան քաղաքացիները, եթե վաղը Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ լինի:
Տելեգրամյան ալիքը մեկ օր որևէ թարմացում չէր արել ու նաև նշել էր, որ հարցումը կդադարեցնի, եթե նշված քաղաքական ուժերից որևէ մեկը այն կիսվի իր սոցիալական հարթակներում․ այդպիսով «Գեոպոլիտիկ»-ը թերևս փորձել է ապահովել հարցման օբյեկտիվությունը։
Եվ ահա՝ հարցման մասնակիցների 30 %-ը «ԴՕԿ» կուսակցությանն է իր ձայնը տվել, իսկ ՔՊ-ին ընդամենը 4 %։ ԴՕԿ կուսակցությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է համացանցի շատ օգտատերի արդարացի թերահավատությունը Գելլափի անցկացրած վերջին հարցման վերաբերյալ, ըստ որի նման բովանդակությամբ հարցումներում առաջատարը ՔՊ-ն է։
Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններում նշում են, որ արդար և ազատ պետք է լինեն ոչ միայն ընտրություններն, այլ նաև հարցումները։