▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն՝ երևանյան հյուրանոցներից մեկում. տղամարդու ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված են եղել

Այսօր ժամը 19։00-ի սահմաններում ՆԳՆ-ում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more