▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 տարի առաջ ամբողջ Երևանում հայտնի էին Ջունգլի Անոն և Ռոսիայում կանգնող 500 դրամանոց Անժելը

Ժամանակին տնտեսագետ Մասլոուն պահանջմունքների մասին իր հայտնի աշխատության մեջ մարդու պահանջմունքները դասակարգել եր բուրգի տեսքով,որը բաղկացած էր 5 մասից՝
1.Կենսաբանական(շնչառություն, սնունդ, արտաթորում և այլն)
2.Անվտանգության (ինձ թվում է մանրամասնելն իմաստ չունի)
3.Սոցիալական պատկանելիություն(ընկերություն, ընտանիք, սիրուհի)
4.Հարգանք, Ինքնահարգանքի պահանջմունք
5.Ինքնաարտահայտման
Այս բուրգում նա ցույց է տալիս, որ մարդու պահանջմունքները կրում են հարաճուն բնույթ՝ տարրականների բավարարումից քայլ առ քայլ մնացածին հասնելով՝ ձգտում են հասնել ամենավերևին,որն անսահման է: Մեր մոտ չգիտես ինչի 4-րդ կետը բացակայում է շատ-շատերի մոտ, 3-րդից փորձում են թռնել 5-րդին: ԵՎ այդ բաղձալի երազանքին հասնելու համար յուրաքանչյուրն ընտրում է յուրովի մեթոդ: Աշխարհին հայտնի ամենաառաջին նմանատիպ կերպարը հանրահայտ Հերոստրատն էր, որը վառեց Արտեմիսի տաճարը՝ սոսկ այն պատճառով, որ իր չարաբաստիկ անունը հայտնի լինի բոլորին, լայն շրջապատներում քննարկվի, և կարևոր չէ ինչ ձևով, և բացասկան արձագանքն այնքան բուռն էր, որ նույնիսկ նրա անունը բարձրաձայն տալուց կարող էին արժանանալ մահապատժի: Հիմա փոխվել են ժամանակները, չկան նրանց նմանների անունները շահարկողների համար պատիժներ, երևի դրա համար հայտնիության ախտով տառապողների քանակն այսքան ավելացել է, նրանք դիմում են բազմաթիվ հնարքների և մեթոդների: Վառ օրինակը նախագահական ընտրություններ: Մարդիկ իրենց հայտնի դարձնելու համար չափսոսացին 8.000.000 դրամը, հետո հասկացան, որ նման չափսոսողները շատ են, սկսեցին կատարել արդեն ավելի տարատեսակ եվ օրիգինալ քայլեր, էլ հացադուլ, էլ բոյկոտ, էլ եսիմինչ: Բայց ձեզանից խելացին էլ գտնվեց, նա չծախսեց նման գումարներ ու համացանցով սկսեց խորհուրդներ տալ ոնց շպարվեն, ինչ շամպունով լողանան, ինչ քիմիական զրթ ու զիբիլ քսեն դեմքներին, ու դա արեց առանց որևէ մեկից խորհուրդ հարցնելու, և իրեն հաշիվ տալու, հիմի ջհանդամը ազգովի չեն ծաղրում, չեն ուրախանում, չեն ծիծաղում վրաները, կարեվորն իրենք հայտնի են, ցնցում են համացանցն և ողողել են ամբողջ ԶԼՄ-ները: Մի պահ ուշքի եկեք, շատ վատ օրինակ բերեմ, 30 տարի առաջ ամբողջ Երեվանում հայտնի էին ու հայտնի են Ջունգլի Անոն և ռոսիայում կանգնող 500 դրամանոց Անժելը: Խնդրում եմ հասեք գոնե Մասլոուի բուրգի 4-րդ կետին, նոր քայլ արեք անսահման 5-րդը:

 

Հարություն Մնացականյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more