▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

49 սխտոր` 5 րոպեում

Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքում առաջին անգամ անցկացվել է սխտորի արագ ուտելու մրցույթ: 26 մասնակիցները 5 րոպեում պետք է մեծ արագությամբ սխտոր ուտեին:

Հաղթող է դարձել Օլիվեր Ֆարմերը, ով 5 րոպեում 49(ամբողջական) սխտոր է կերել և որպես պարգև ստացել է 100 ֆունտ ստերլինգ: Իսկ երկրորդ հորիզոնականում հայտնված Խարվին կերել է 46 սխտոր:

Մրցույթի կազմակերպիչները որոշել են հաջորդ տարի կանոնների մեջ փոփոխություններ մտցնել, որպեսզի մասնակիցները կարողանան գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում»: Այժմ ռեկորդակիր է նեպալցի Դիպակ Շարմա Բաժագեյնուին, ով 1րոպեում 34 սխտոր է կերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more