▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 հարց Րաֆֆի Հովհաննիսյանին

Մեծարգո պարոն Հովհաննիսյան,

Դուք պնդում եք, որ ընտրությունների արդյունքում դու՛ք դարձել եք ՀՀ նախագահ, և ես, որպես մտահոգ քաղաքացի, ուղղում եմ ձեզ մի քանի հարց.

Հարց առաջին

Ենթադրելի է, որ դուք նպատակ ունեք երկիրը հանել ներկա ճահճից: Դա անել կարողանալու համար, իմ կարծիքով, նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչու՞ է առաջացել այս ճահիճը:
Կուզենայի իմանալ, թե որո՞նք են ներկա ճահճի առաջացման պատճառները ըստ Ձեզ:
ՀԳ. Հիշեցնեմ, որ նման, գուցե և ավելի վատ, ճահիճ եղել է մեր մյուս հանրապետություններում ևս:

Հարց երկրորդ

Քսաներորդ դարի սկզբներին մեր մտավորականներից մեկը հետևյալն է գրել՝
«Վերագնահատելով մեր անցեալը` պիտի խոստովանենք, որ ենթակայական մեր անթիւ մեղքերը սրւեցին, դարձան անյաղթելի չարիք նաեւ այն պատճառով, որ մեր կեանքի ու գործի մեջ գիտականութիւն չմտցրինք … ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք եւ հետեւանքն այն եղաւ, որ հոգեւոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւնը, ահա, խեղդում է մեզ»:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մեղքեր է նկատի ունեցել հեղինակը, և ի՞նչ կերպ եք հաղթահարելու նրա նշած չարիքը:

Շարունակելի

 

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more