▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին, նրանց թվում զենքով մարդիկ կան»

Ինչպես հայտնել էինք, ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախցի օգտատեր Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում նշել է, որ ըստ լուրերի, ճանապարհը փակածների թվում զենքով մարդիկ կան:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրում է. «Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։
Դեռ պարզ չէ, թե ըստ այս սցենարի, դեռ էլ ինչ իրադարձություններ են սպասվում, սակայն ակնհայտ են, որ ադրբեջանական սադրանքները նոր փուլ են մտել՝ շատ ավելի մեծ վտանգավորություն պարունակող»:

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հաղորդագրություն է տարածել. «Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր՝ առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more