▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կրակ է վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ է կիրառել դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ շուշան Ստեփանյանը՝ հավելով, որ հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

«Սպասեք կոշտ պատասխանի»,-եզրափակել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more