Երեկ կեսօրին Ավան վարչական տարածքը սպասարկող 20 համարի ավտոբուսում մեծ վեճ էր ուղևորի և վարորդի միջև: Այն սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ մի տիկին վճարեց 100 դրամ , իսկ վարորդը սրտնեղեց ասելով.
«Քուր ջան օրվա պլան են դրել վրաս, ես դրանց փողը ո՞նց եմ տալու»:
Ակամայից միջամտեցի ասելով
«Կարո՞ղ եք ցույց տալ փաստաթուղթ,որտեղ երևում է թե ինչքան եք վճարելու գծատեր կոչվածին»:
Նա առանց հապաղելու ցույց տվեց փաստաթուղթ, որում պարզ երևում էր այն գումարը, որ պետք է մուծեր այդ անկուշտներին: Երիտասարդ վարորդը այնքան զզվացած էր ստեղծված իրավիճակից, որ պատրաստ էր աշխատանքը թողնել երկրից հեռանալ: Կարող եք դիտել լուսանկարը , որտեղ պարզ երևում է օրվա պլան ասածը հստակ տարբերությամբ մինչև հուլիսի20-ը ու հետո:
Լուսինե Արշակյան