pastinfo.am: «Երեկվանից արդեն նկատելի է գազի գնի բարձրացման հետևանքով հացամթերքի շուկայում 10-20 դրամով թանկացումներ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանն ու նաև փաստել է, որ գազալցակայաններում գազի գինը ևս թանկացել է նախապես սպասված 5-10 տոկոսի փոխարեն՝ 15- 20 տոկոս: Այդուհանդերձ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահն ավելի ցավալի է համարում տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ քննարկումները` նշելով, թե այսօր առավոտյան սպառողներից ահազանգեր են ստացել, որ տաքսիները «մինիմալի» համար 1000 դրամ են վերցնում: Պիպոյանը վստահ է, որ թե՛ գազի և թե՛ էլեկտրաէներգիայի գինը շատ ավելի կբարձրանար, եթե հանրային վերահսկողություն չլիներ. «միանշանակ պետությունը այսքան սուբսիդավորում չէր անելու, եթե հանրային ճնշում չլիներ»: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահի խոսքով, թե՛ արտադրողները և թե՛ գործարարները պետք հասարակության առջև հաշվետու լինեն, եթե անգամ 3 տոկոսի թանկացում կա:
Աղբյուրը` pastinfo.am