▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն բենզին կգնի «Ֆլեշի Բարսեղից»

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է 2024-ի բյուջեով  ԱԺ ընդհանուր հատկացումների հաշվին իրականացնել վերաբաշխում:

Նախատեսվում է 27,4 մլն դրամ հատկացնել բենզին (16,9 մլն դրամի) եւ ձեռքի թղթե սրբիչներ (10,5 մլն դրամի) գնելու համար:

Նշվում է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է․ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more