▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով

Lurer.com-ը գրում է. Նախկինների դղյակները հաշվող ու առգրավելու համար հազարավոր գործեր դատարան բերած ՔՊ-ականները աչք են փակում իրենց թիմում արագ հարստացողնրի վրա, որոնք տարատեսակ մեխանիզմներով փորձում են թաքցնել իրենց «նվաճումները» անշարժ գույքի եւ այլ կապիտալների ոլորտում։

2023 թ. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, շուրջ 33 հազար ԱՄՆ դոլարով ամառանոց է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը։ Եվ հարկ է նկատել, որ Երևանին շարունակող Ջրվեժում թանկարժեք է անգամ դատարկ հողը առնվազն 20 տարի շարունակ։ Բայց չգիտես ինչ հրաշքով Հայաստանում անշարժ գույքի գների սրընթաց աճի ֆոնին ՔՊ-ական պաշտոնյայի կինը հաջողացրել է ֆանտաստիկ էժան գնով ձեռք բերել հողը` հետն էլ մի լավ ամառանոց` ընդամենը 33 հազար ԱՄՆ դոլարով ։

Միամիտների համար նշենք, որ Ջրվեժում միայն հողամասերի գները 500 քմ մակերեսի համար սկսվում է 50.000 դոլարից (համացանցի բաց աղբյուրներում ավելի թանկ է)։ Ուստի հարց է առաջանում, ինչպես է ԱԺ փոխխոսնակի կինը հաջողացրել այդքան էժան գնով ամառանոցը ձեռք բերել, գուցե թվերն են շփոթել հայտարարագիր ներկայացնելիս… Իսկ մի գուցե միտումնավոր հայտարարագրում շատ համեստ գնով է ներկայացրել անշարժ գույքի գնումը, որ աչք չծակի, և այդպիսով թաքցրել է եկամուտների աղբյուրը կամ մոլորեցրել է հայտարարագիրն հիմք ընդունած պետական կառույցին ու մեզ` քաղաքացիներին։

Կա պրակտիկա, որ պետական պաշտոնյաները հիմնականում իրենց նոր գույքը ձևակերպում են իրենց հարազատների, մտերիմների անունով` փորձելով թաքցնել իրենց ցոփ ու շվայտ կյանքը։ Հակոբ Արշակյանը, ով ԱԺ ամբիոնից ոչ մեկ անգամ է հոխորտացել ընդդիմադիրների վրա, թե բա ձեր «դաչաները», ձեր առանձնատները... փաստացի բուկլետով միջազգային զենքի էքսպո ցուցահանդեսին ներկայանալուց հետո կարողացել է ևս մեկ գույք ձեռք բերել` այն էլ առանձնատուն, ըստ այդմ հետ չմնալով կոլեգա քպ-ականներից, ովքեր ևս քայլելուց հետո ոչ միայն պաշտոններ նվաճեցին, այլեւ դարձան մի քանի բնակարանատեր ` Երեւանի թանկարժեք նորակառույցներում եւ ամառանոցներ գնեցին Ջրվեժում, Կարբիում եւ Ծաղկաձորում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more